top of page

Արփինե Սարգսյանի հրամաններով Պարեկային ծառայության Արմավիրի,Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը ունեն ՊԾ գումարտակի նոր հրամանատարներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 15
  • 1 min read
ree

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ղեկավար կազմում կադրային նշանակումներ են տեղի ունեցել։



ՀՀ ՆԳ նախարար Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վանիկ Սաղոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար, ով նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։



ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աղասի Խաչատրյանը  նշանակվել է  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։



ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արսեն Սևոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար։

 
 
bottom of page