Կիրիենկոն կհամակարգի ՌԴ նախագահի աշխատակազմի ռազմավարական գործընկերության հարցերով վարչությունը․ Պեսկով
- Investigative journalist

- Aug 31
- 1 min read

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը կհամակարգի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահի վարչակազմի աշխատանքը շարունակում է բարելավվել», - նշել է Պեսկովը։
Միաժամանակ, նա պարզաբանել է, որ գերատեսչության ղեկավարը դեռևս որոշված չէ։




















