top of page

Մեզ հետ եղածը կաթվածահար կաներ շատերին, ունեինք 3 ընտրություն, որից երկուսը կnրծանման էր տանում. Արարատ Միրզոյան

  • 4 hours ago
  • 2 min read


Մեզ հետ եղածը կաթվածահար կաներ շատերին, ունեինք 3 ընտրություն, որից երկուսը կործանման էր տանում: Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում, վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին: Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծության մեջ, պատմությունն առաջարկում է 3 բնական ուղի, առաջինը մեկուսացումն ու օտարումն է, սա մի կողմ քաշվելու և գործողություններից խուսափելու ընտրություն է՝ հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով, դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին և ստատուս քվոն կպահպանվեն: Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, բայց պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում, այն կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ և առավել խոցելի՝ ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելուց հարվածի ազդեցությունը և փուչիկն ի վերջո պայթում է։

Երկրորդը փոթորկին տրվելն է, այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ և հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են, և ինչն առավել վատ է, փոթորկի կանխորոշված հնարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորիկի իր իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն, կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո ապագան՝ դառնալով սեփական պատմության օբյեկտ, ոչ թե սուբյեկտ։ Երրորդ ընտրությունն է անցնել փոթորիկների միջով՝ առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ և ապագային միտված տեսլականով, ուղիղ առերեսվել իրականությանը, գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է։ Թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին երկու տարբերակները հաստատապես կործանարար են»,- նշել է նա:

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ անցյալ տարի հանդիպել են նույն դահլիճում՝ նավարկելով «անհայտության միջով» խորագրի ներքո։ Իր խոսքով՝ նրանք ներագրել են մի աշխարհ, որը պատված էր խիտ մառախուղով, ծանոթ ճարտարապետությունը փլուզվում էր, կանոններն անհետանում էին և իրենք վստահ չէին, թե ինչ է սպասվում առջևում, իսկ այսօր այդ մառախուղը մասամբ ցրվել է:  

 
 
1/2663
bottom of page