top of page

Ուրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում. Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

  • 2 hours ago
  • 1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի համար կարևոր այս օրերին մեր երկրում լինելու և տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու համար։

Պետեր դը Ռուվերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում։

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական կապերին, երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։

Պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ շրջել են Ազգային ժողովի այգում, որտեղ տնկված է նաև Հայաստանի և Բելգիայի բարեկամությունը խորհրդանշող ծառը, ծանոթացել մեր երկրի օրենսդիր մարմնի շենքի պատմությանն ու հետևել ընթացող հերթական նիստի աշխատանքներին։

 
 
1/2663
bottom of page