17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը
- 3 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում կայացած UFC 330 մրցաշարում կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը (29-1) պաշտպանեց տիտղոսը: Գլխավոր մենամարտում ռուսաստանցի մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ (49-46, 49-46, 48-47) հաղթանակ տարավ իռլանդացի Իեն Մաչադո Գերիի (17-2) նկատմամբ՝ մարտը հասցնելով մինչև վերջին՝ հինգերորդ ռաունդ։
Այս հաջողությունը Մախաչևի համար 17-րդն էր անընդմեջ UFC-ում: Այս ցուցանիշով նա շրջանցեց լեգենդար բրազիլացի Անդերսոն Սիլվայի պատմական ռեկորդը (16 անընդմեջ հաղթանակ)՝ դառնալով պրոմոուշենի պատմության ամենաերկար հաղթական շարք ունեցող մարզիկը:




















