top of page

Transfermarkt-ը ներկայացրել է վերջին 10 տարիներին ամենաշատ գումար ծախսած իսպանական ակումբների տասնյակը

  • 18 hours ago
  • 1 min read


Տրանսֆերների և ֆուտբոլիստների շուկայական արժեքների գնահատմամբ մասնագիտացված Transfermarkt հեղինակավոր պորտալը կազմել և ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի այն ակումբների տասնյակը, որոնք վերջին 10 մրցաշրջանների ընթացքում ամենաշատ գումարն են ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնան», որը նշված ժամանակահատվածում տրանսֆերների վրա ծախսել է տպավորիչ 1 միլիարդ 400 միլիոն եվրո։

Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալը» չի ընդգրկվել լավագույն երկյակում․ մայրաքաղաքային ակումբը դիտարկվող ժամանակահատվածում ծախսել է 1 միլիարդ 280 միլիոն եվրո և զբաղեցնում է միայն երրորդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 1 միլիարդ 300 միլիոն եվրո ցուցանիշով։

Ներկայացնում ենք Լա լիգայի ակումբների լավագույն տասնյակը՝ ըստ վերջին 10 մրցաշրջաններում կատարած տրանսֆերային ծախսերի․

  1. «Բարսելոնա» – 1 միլիարդ 400 միլիոն եվրո

  2. «Ատլետիկո Մադրիդ» – 1 միլիարդ 300 միլիոն եվրո

  3. «Ռեալ Մադրիդ» – 1 միլիարդ 280 միլիոն եվրո

  4. «Սևիլյա» – 555 միլիոն եվրո

  5. «Վիլյառեալ» – 472 միլիոն եվրո

  6. «Բետիս» – 365 միլիոն եվրո

  7. «Վալենսիա» – 332 միլիոն եվրո

  8. «Ռեալ Սոսյեդադ» – 226 միլիոն եվրո

  9. «Ալմերիա» – 184 միլիոն եվրո

  10. «Սելտա» – 178 միլիոն եվրո

 
 
1/2805
bottom of page