top of page

Աշխատանքն ասոցացվում է չարչարանքի հետ. Փաշինյան

  • 2 days ago
  • 1 min read


«Մեր իրականության մեջ աշխատանքն ասոցացվում է չարչարանքի հետ։ Այստեղից տրամաբանորեն բխում է, որ երբ աշխատանք՝ ոնց շարունակենք և սոցիալական պաշտպանվածություն»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության գործունեության ծրագրի նախագիծը։

Նրա կարծիքով այդտեղ խորհդային տրամաբանությունն էլ կա, որը հետևալն է, որ մարդը պետք է աշխատի-աշխատի բայց իր սոցիալական, բարեկեցության հարցրեը պետք է լուծի պետությունը։

«Այսինքը մարդը պետք է աշխատի որպես իր պարտականություն, բայց բարեկեցության հարցերը պետք է լուծի պետությունը։ Պետությունը պետք է տա բնակարան, հանգստյան տան ուղեգիր, ավտոմեքենա և ամեն ինչ։ Մենք աշխատանքը պետք է ընկալենք որպես բարեկեցության գործիք և ընդհակառակը ՀՀ-ում բարեկեցություն հասկացությունը և բարեկեցության հասնելու մոդելը պետք է լինի հետևյալը՝ կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապելակերպ, աշխատանքյին վաստակ»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը։


 Նրա խոսքով պետության անելիքն էլ մարդուն օգնել, որ աշխատանքի շուկայում մարդն լինի մրցունակ և դրա համա առաջնային է կրթությունը։


Ըստ փաշինյանի, այն մեծ կարևորություն է ստանում, որովհետև արհեստական բանականությունը բերում է աշխատատեղերի կրճատում։

«Պետք է անել այնպես, ջանք գործադրենք, որ արհեստական բանականությունը մարդուն կյանքից դուրս չթողնի»,- հայտարարեց Փաշինյանը։

 
 
1/2812
bottom of page