top of page

Նարեկ Դավթյանը ձյուդոյի աշխարհի առաջնության U17 տարիքային խմբում նվաճել է արծաթե մեդալ

  • 14 hours ago
  • 1 min read


Օգոստոսի 21-ին Էկվադորի Գուայաքիլ քաղաքում մեկնարկել է 2026 թվականի ձյուդոյի աշխարհի առաջնությունը՝ մինչև 17 տարեկան մարզիկների շրջանում։ Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականից դուրս են եկել երեք մարզիկներ։ Լավագույն արդյունքը գրանցել է Նարեկ Դավթյանը՝ մինչև 55 կգ քաշային կարգում նվաճելով արծաթե մեդալ։

Դավթյանը մրցաշարը սկսել է Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակով։ Այնուհետև հայ ձյուդոիստը հերթականությամբ հաղթել է Ֆրանսիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակչում առավելության հասել ուկրաինացի մարզիկի նկատմամբ։

Եզրափակչում Նարեկը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին։ Վճռորոշ մենամարտը լարված պայքարում անցել և ավարտվել է ամերիկացի մարզիկի նվազագույն առավելությամբ:

Աշխարհի առաջնության արծաթե մեդալը Նարեկ Դավթյանի համար առաջին մեդալն է միջազգային մրցաշարերում։

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներն իրենց ելույթներն ավարտել են մրցումների վաղ փուլերում։

 
 
1/2812
bottom of page