top of page

«Քաղաքացիական պայմանագիրն» այս անգամ կաջակցի «Ուժեղ Հայաստանի» ընտրությանը

  • 12 hours ago
  • 1 min read


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս անգամ «կողմ» կքվեարկի Լիանա Մանուկյանի թեկնածությանը, որն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արգելափակել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրված բոլոր երեք թեկնածուների ընտրությունը։ Ի պատասխան՝ վերջինս որոշել է «բարդացնել կյանքը» խորհրդարանական մեծամասնության համար և Ազգային ժողովի ամբիոնից հարցեր հնչեցնելու կամ ելույթների համար պատգամավորների յուրաքանչյուր գրանցման ժամանակ քվեարկում է ամբողջ կազմով։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի 41 մանդատ։

 
 
1/2812
bottom of page