top of page

ՀԱՀ-ում անհայտ անձինք կրակ են բացել բարում․ զոհվել է 17 մարդ, ևս 15-ը վիրավորվել են

1 hour ago
1 min read


ՀԱՀ-ի Գաուտենգ նահանգի ոստիկանությունը որոնում է ութ զինված տղամարդու, որոնք կասկածվում են նահանգի արևմտյան Վեդելա շրջանի բարում տեղի ունեցած զանգվածային հրաձգության մեջ։ Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան, մոտավորապես ժամը 21:30-ին, ասվում է տեղական ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության տվյալներով, այցելուները գտնվել են ինչպես հաստատության ներսում, այնպես էլ դրսում, երբ զինված տղամարդիկ կրակ են բացել փողոցում գտնվող մարդկանց վրա։ Այնուհետև հարձակվողները մտել են պանդոկ և շարունակել կրակել այնտեղ գտնվող այցելուների ուղղությամբ։

Նախնական տվյալներով, հանցագործները զինված են եղել AK-47 տեսակի ինքնաձիգներով և ատրճանակներով։ Նրանք նաև խուզարկել են որոշ այցելուների և հափշտակել նրանց բջջային հեռախոսները։ Դրանից հետո հարձակվողները փախել են երկու ավտոմեքենաներով, որոնց հաշվառման համարներն առայժմ չեն պարզվել։

Միջադեպի ընթացքում այրվել է երկու ավտոմեքենա։

Հրաձգության հետևանքով զոհվել է 17 մարդ՝ 13 տղամարդ և չորս կին։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցները տեղում արձանագրել են նրանց մահը։

Եվս 15 մարդ ստացել է հրազենային վնասվածքներ և տեղափոխվել բուժհաստատություններ։ Նրանց վիճակի մասին ոստիկանությունը չի հստակեցնում։

Հարձակման դրդապատճառը առայժմ անհայտ է։

Գաուտենգի ոստիկանությունը ձևավորել է հատուկ խումբ՝ դետեկտիվներից և այլ ստորաբաժանումների աշխատակիցներից, որը զբաղվում է կասկածյալների որոնմամբ։ Իրավապահները հարուցել են 17 քրեական գործ՝ սպանության փաստերով, 15-ը՝ սպանության փորձի փաստերով, և երկուսը՝ գույքի դիտավորությամբ վնասման փաստերով։

Այս պահին ոչ ոք չի ձերբակալվել։ Քննությունը շարունակվում է։

 
 
1/2861
bottom of page