top of page

Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 31, 2024
  • 1 min read
ree

Դատախազությունը կբողոքարկի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

«Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից: Դատավճիռը հրապարակվել է այսօր, Սարգսյանը արդարացվել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու, Բարսեղ Բեգլարյանը՝ դրդելու, Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու մեղադրանքներում:

1/2380
bottom of page