top of page

Թանկ տոմսերը գնել են զբոսաշրջիկները. միջոցառումն անցավ փայլուն. Էկոնոմիկայի նախարարը՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 7
  • 1 min read
ree

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին զբոսաշրջիկների այցելությանը: Նա նշել է, որ համերգի՝ հատկապես թանկ տոմսերը գնել են զբոսաշրջիկները:

«Տեսե՛ք, օրինակ, եկել է Ռուսաստանից զբոսաշրջիկ և իր ծախսերը նայենք: Ասենք՝ գնել է 470 դոլարանոց տոմս, ինչի՞, որովհետև ես գիտեմ, որ այդ հատկապես թանկ տոմսերը զբոսաշրջիկներն են գնել: Ի՞նչ եք կարծում 470 դոլարանոց տոմս գնած զբոսաշրջիկը հյուրանոցում ի՞նչ համարում է մնում, 50 դոլարանո՞ց, թե՞ 300 դոլարանոց», - ասել է նախարարը:

Նա շեշտել է, որ հաշվում է ոչ թե պետական բյուջե մտած գումարը, այլ տնտեսություն մտած գումարը՝ հյուրանոցների, սրճարանների, ռեստորանների, օդանավակայանի միջոցով։ Պապոյանն ասել է, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը օգտակար միջոցառում էր Հայաստանի տնտեսության, ինչպես նաև երկիր հանրաճանաչման համար: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

«Միջոցառումն անցավ փայլուն, մենք շատ զբոսաշրջիկներ ունեցանք և, երբ օգոստոսը կամփոփենք, կարծում եմ՝  այդ թվերն ակնհայտորեն կերևան:  Դրական բաները մեր կյանքում, այդպես ասած, գոնե մամուլում, քիչ են հայտնվում, բայց իրականում բազմաթիվ դրական բաներ կան, ուղղակի դուք չեք խոսում այդ դրական բաների մասին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պապոյանը, հավելելով՝ երբ մի քիչ շատ այդ դրական բաների մասին կխոսեք և երկրում, նաև ձեր օգնությամբ, դրական մթնոլորտն ավելի լավ կլինի՝  մարդիկ ավելի շատ ներդրում կանեն: Դա վարքագծային առումով կարևոր է։

 
 
1/2377
bottom of page