top of page

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի․ նախագիծ

  • 1 day ago
  • 1 min read


Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) հանրային գերակա շահ կճանաչի։ Համապատասխան նախագիծը հրապարակել է ՏԿԵՆ-ը։

Ըստ նախագծի՝ հիմնավորումը պայմանավորված է, քանի որ

  • էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է,

  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դադարեցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի գործողությունը,

  • անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը,. սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը,

  • Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ

  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունն ունի բացառիկ նշանակություն, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա մեծ է:

Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը։

 
 
1/2734
bottom of page