Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցի կառավարման նոր մեխանիզմները
- 2 hours ago
- 1 min read

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի օրը հանդիպել և բանակցություններ է վարել Օմանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Բադր բին Համադ ալ-Բուսաիդիի հետ՝ քննարկելու ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի կառավարման նոր պայմանավորվածությունները: Իրանի խորհրդարանի խոսնակին պաշտոնական այցի ընթացքում ուղեկցում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։
Օմանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ երկու կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները՝ քննարկելով փոխադարձ շահերի հետապնդման նպատակով կապերի զարգացման ուղիները։
Օմանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Բադր բին Համադ ալ-Բուսաիդին հայտարարել է, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆի և Արաղչիի հետ հանդիպման ժամանակ կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերի շուրջ։
«Մենք շեշտը դրել ենք միջազգային իրավունքի պահպանման և Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման ապահովման վրա», - հավելել է Բադր ալ-Բուսաիդին։
Բարձրաստիճան պաշտոնյաները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։
Երկու կողմերն էլ ընդգծել են ներկայիս դիվանագիտական հնարավորությունն օգտագործելու կարևորությունը՝ խաղաղության ջանքերին աջակցելու և հանգստությունն ու կայունությունը ամրապնդելու համար՝ հիմնվելով միջազգային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների վրա։
Նրանք ընդգծել են, որ նման համագործակցությունը կընդլայնի լարվածության թուլացման հնարավորությունները և կպաշտպանի տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում և միջազգային ջրային ուղիներում ծովային անվտանգությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Օմանի հատուկ հանձնարարություններով դեսպան շեյխ Աբդուլազիզ բին Աբդուլլահ ալ-Հինային, Օմանում Իրանի դեսպան Մուսա Ֆարհանգը և երկու երկրների մի շարք պաշտոնյաներ։
Նշենք, որ Իրանը և ԱՄՆ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որտեղ Պակիստանը կարևոր դեր է խաղում բանակցությունների միջնորդության գործում։ Համաձայնագիրը, որը վերջ է դնում փետրվարի 28-ից ի վեր սկսված ԱՄՆ-Իրան-Իսրայել, իր մեջ ներառում է նաև Հորմուզի նեղուցի վերաբացումը։




















