top of page

Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ

  • 3 hours ago
  • 1 min read


Իրանն անվերապահորեն համաձայնել է իր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելուն գալիք տարիների համար։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իրանը լիովին և ամբողջությամբ համաձայնել է բարձրագույն մակարդակի միջուկային ստուգումների՝ երկար ժամանակով (ընդմիշտ)։ Սա կապահովի «միջուկային ազնվություն»։ Եթե նրանք չհամաձայնեին, ապա ոչ մի հետագա բանակցություն չէր լինի»,- գրել է նախագահը: 

Թրամփը հայտարարել է, որ ապասառեցված իրանական ակտիվները կուղղվեն բացառապես Միացյալ Նահանգներից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելուն։

«ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ազատվող միջոցները և/կամ պատժամիջոցների շրջանակներում ստացված միջոցները տեղադրվում են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող էսքրոու հաշվին և կօգտագործվեն սննդամթերք և դեղորայք գնելու համար բացառապես Միացյալ Նահանգներից, ներառյալ եգիպտացորենը, ցորենը և սոյան», - գրել է ամերիկացի առաջնորդը։

 
 
1/2734
bottom of page