top of page

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին

  • 2 days ago
  • 1 min read


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինն իր մեկնաբանությունն է տվել աշխարհի առաջնության կիսաեզրափակչի՝ Անգլիայի և Արգենտինայի հավաքականների միջև կայանալիք խաղից առաջ։

«Իմ կարծիքով՝ Անգլիան չի հաղթի արգենտինացիներին։ Այս դիմակայությունում բազմաթիվ գործոններ կան։ Խիտ ֆուտբոլում (մոտ պայքարում) գործող չեմպիոնը կկարողանա ճնշել մրցակցին»,- իռլանդացու խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի և Արգենտինայի միջև հանդիպումը կկայանա Ատլանտայի մարզադաշտում այսօր՝ հուլիսի 15-ին։ Գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։

Այս դիմակայության հաղթողը մունդիալի եզրափակչում կմրցի Իսպանիայի ընտրանու դեմ։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա կիրակի՝ հուլիսի 19-ին։

 
 
1/2769
bottom of page