Աբելյանի կրակոցներ դեպքով 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- 2 hours ago
- 1 min read

Աջափնյակի Աբելյան փողոցում տեղի ունեցած կրակողների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաքննությունը շարունակվում է։ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի շրջանակում 20 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 3 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, 15 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանքը, 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուս 14-ի նկատմամբ՝ այլ այլընտրանքային խափանման միջոցներ: Քննության համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու նպատակով նախաքննական մարմնի կողմից իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան ապացուցողական, վարութային այլ գործողություններ։
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով քննության ներկա փուլում տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:




















