Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը մերժվել է
- Nov 20, 2025
- 1 min read

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպանը։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել և կալանավորվել էր կաշառք ստանալու և տալու մեղադրանքով։




















