top of page

Թուրքիայի ուժգին երկրաշարժի հետևանքով ավերվել է մի ամբողջ թաղամաս

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 10
  • 1 min read
ree

Թուրքիայի Բալիքեսիր նահանգի Սինդիրգի քաղաքում երկրաշարժի հետևանքով ավերվել է մի ամբողջ թաղամաս, հայտնել են տեղի բնակիչները։ Սինդիրգիի քաղաքապետ Սերկան Սաքի խոսքով՝ մասամբ փլուզվել է մոտ տասը մասնավոր տուն։ Փրկարարները շարունակում են ստուգել վնասված շենքերը։

«Սինդիրգիում ավերվել է տասը շենք։ Որոշ տարածքների հետ կապ չկա», - ասել է քաղաքապետը։

Սակը մանրամասնել է, որ փլուզված տներից մեկում ապրել է վեց մարդ։ Չորսը հայտնաբերվել և փրկվել են, իսկ ևս երկուսի որոնումները շարունակվում են։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում բջջային օպերատորները չեն աշխատում, և գյուղեր մուտք գործելը դժվար է։

 
 
1/2382
bottom of page