top of page

Սա ի՞նչ է էլի... Ալեն Սիմոնյանի անդրադարձը Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ տեղի ունեցածին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 7
  • 1 min read
ree

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը տելըգրամյան իր էջում գրել է. 



Բոլորս սիրում ենք քննադատել մեկս մյուսին, և շատ հաճախ քննադատում ենք նաև մեր ֆուտբոլը: Բայց կան բաներ, որ ես, օրինակ, չեմ հասկանում, ինչո՞ւ են մեր երկրպագուները, հայրենասեր երկրպագուներն անում բաներ, որոնք վնասում են բոլորիս: Օրինակ՝ ինչի՞ համար է պետք անել բաներ, որի համար Հայաստանի ֆեդերացիան պետք է գումար վճարի՝ որպես տուգանք, ինչո՞ւ է պետք պայթեցնել ռումբեր, վառել կրակներ, որոնց համար ամեն անգամ մեզ հազարավոր եվրո գումար են տուգանում: 



Լավ, ինչի՞ համար է պետք Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, երբ 0-5 հաշվով պարտվում ենք, 63-րդ րոպեն է, մեր  ֆուտբոլիստը դժվարությամբ հարձակման է գնում, հենց իր ականջի տակ այնպիսի ուժգին պայթյուն հնչեցնել, որ 15.000 մարդ վեր թռնի ամբողջ մարզադաշտում: 



Սա ի՞նչ է էլի..

Սա լավ մշակույթ չէ, սա լավ երկրպագելու ձև չէ:

 
 
1/2377
bottom of page