top of page

Պամելա Անդերսոնը խոստովանել է Լիամ Նիսոնի հետ կարճատև սիրավեպի մասին. «Նա ինձ անվանում էր ապագա տիկին Նիսոն»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 18 hours ago
  • 1 min read
ree


Պամելա Անդերսոնը բացահայտել է, որ իր կարճատև սիրավեպը Լիամ Նիսոնի՝ «Մերկ ատրճանակ» ֆիլմի իր խաղընկերոջ հետ, անկեղծ էր և ոչ թե գովազդային հնարք։ «Եթե ուզում եք իմանալ, Լիամի հետ կարճ ժամանակով սիրային հարաբերություններ ունեցանք, բայց միայն նկարահանումների ավարտից հետո», - խոստովանել է դերասանուհին People-ին տված հարցազրույցում։

Անդերսոնը պարզաբանել է, որ իրենք «ինտիմ շաբաթ» են անցկացրել Նյու Յորքի հյուսիսում գտնվող իր տանը։ «Ես իմ սեփական սենյակն ունեի», - ասել է նա։ «Մեր օգնականները եկել էին, նույնիսկ ընտանիք է հյուր եկել մեզ»։

Անդերսոնի խոսքով՝ իրենք միասին ճաշել են մի փոքրիկ ֆրանսիական ռեստորանում, որտեղ Նիսոնը նրան ներկայացրել է որպես «ապագա տիկին Նիսոն»։ Դերասանուհին նույնիսկ օգնել է նրան խնամել իր այգին։

Նա ասում է, որ դերասանները պարզապես «զվարճանում էին» և համեմատել են իրենց հարաբերությունները Նենսի Մեյերսի ֆիլմերի հետ։ «Ես շարունակում էի ծիծաղել, երբ մարդիկ մտածում էին. «Օ՜, սա PR հնարք է»։ Եվ ես ասում էի. «PR հնարք՞։ Սա իրական է։ Մենք իրական զգացմունքներ ունենք», - ասել է Անդերսոնը։ «Ես սիրում եմ Լիամին, բայց անկեղծ ասած, մենք ավելի լավ ենք ընկերներ»։

 
 
1/2439
bottom of page