top of page

Մհեր Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 13
  • 1 min read
ree

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։


Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ է կատարել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից դուրս գործընկերների, մասնավորապես՝ ԵՄ երկրների համար փոխկապակցվածության ավելացման հնարավորությունների շուրջ:

 
 
1/2380
bottom of page