top of page

Հանրային աջակցության իմիտացիա «երիտասարդ կանանցից»․ Facebook-ում Կարապետյանին սատարող մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվները․ FIP

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 21
  • 1 min read
ree

FIP-ը գրում է․  Հունիսի 18-ին՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից ի վեր, սոցիալական մեդիայի հայալեզու տիրույթում ակտիվացել է գործարարի հանրային աջակցության իմիտացիա իրականացնող կեղծ օգտահաշիվների բանակ։ 


«Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում են հայտնվել մի քանի տասնյակ ակտիվ օգտահաշիվներ (ցանկը թարմացվում է*), որոնք հիմնականում հանդես են գալիս Սամվել Կարապետյանին աջակցող մեկնաբանություններով՝ մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերում։


Այսպես, FIP.am-ը դիտարկել է ֆեյսբուքում համեմատաբար մեծ թվով հետևորդ ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերի հրապարակումները Սամվել Կարապետյանի վերաբերյալ․ դրանք ունեն մի շարք կարևոր նմանություններ։ 


Մասնավորապես՝ կեղծ օգտահաշիվների մեծ մասը ստեղծվել է 2023 թվականի գարնանը: Դրանց գրեթե միաժամանակյա ստեղծման մասին է վկայում նաև օգտահաշիվների User ID-ներում (ամեն բացվող օգտահաշվին տվյալ ժամանակում Facebook-ի կողմից տրվող) 100090 թվի առկայությունը։ 


Մի շարք լրատվամիջոցների մեր դիտարկումները ցույց են տվել, որ կեղծ օգտահաշիվները դրսևորում են ակնհայտորեն համաժամանակյա ու միանման վարքագիծ: Մասնավորապես՝ հրապարակումից կարճ ժամանակ հետո ԶԼՄ-ների մեկնաբանությունների տիրույթում թողնում են Կարապետյանին գովաբանող ու աջակցող գրեթե միանման, չնչին տարբերություններով տեքստեր։ 



Օրինակ, այսօր հուլիսի՝ 21-ին, ֆեյքերի այս բանակը աչք ծակող հերթական ակտիվություն դրսևորելով՝ ընդամենը մեկ ժամում տասնյակ աջակցող մեկնաբանություններ է թողել ռուսաստանցի կալանվորված գործարարի՝ «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» խորագրով շարքից հերթական մասի՝ սոցմեդիայի  հրապարակումների մեկնաբանություններում։  

 
 
1/2382
bottom of page