top of page

Ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում․ կա զոհ և տուժած

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 30
  • 1 min read
ree

Օգոստոսի 30-ին, ժամը 14:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի դին։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնությանը։

 
 
1/2382
bottom of page