«Զելենսկին պատրաստ է պատերազմի դադարեցման «դյուրամարս փոխզիջման» գնալ». FT
- Investigative journalist

- Aug 18
- 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում կձգտի «արդյունավետ խաղաղության գործընթացի»՝ առանց Կիևին ստիպելու ձեռնարկել այնպիսի «անհնարին քայլեր, ինչպիսին զորքերի դուրսբերումն է» Դոնեցկի և Լուգանսկի մարզերից, Financial Times-ին ասել է Զելենսկուն մտերիմ բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը պատրաստ է «դյուրամարս փոխզիջման» գնալ ընթացիկ առաջնագծում, որը կարող են ընդունել ուկրաինացիները։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան, որը զբաղվում է անվտանգության հարցերով,պարբերականին ասել է, որ պատերազմը դադարեցնելու ցանկացած համաձայնագիր պետք է ամրապնդվի «իրական ուժով»՝ այնպիսին,ինչպիսին ՆԱՏՕ-ն է: «Ռուսաստանի հետ հարաբերությունները ուժի հարց են», - ասել է աղբյուրը:




















