top of page

Երևանում մեկնարկեց և հաջողությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի Նախաճաշը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 2 min read
ree

2025 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում մեկնարկեց և հաջողությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի Նախաճաշը՝ միասնության, խաղաղության և հոգևոր վերածննդի յուրօրինակ խորհրդանիշը։ Միջոցառումը համախմբեց Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաների, պետական ու հասարակական գործիչների, դիվանագետների, գործարար և հոգևոր առաջնորդների։

Աղոթքի Նախաճաշը կազմակերպվել էր բացառապես հայաստանյան քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ։ Այն կյանքի էր կոչվել «Աշխարհիկ մարդկանց հոգեւոր ակումբ» ՀԿ նախագահ Ստեփան Սարգսյանի ջանքերով համահիմնադիրներ Ռոման Սահակյանի, Հայկ Մարգարյանի և աղոթք-նախաճաշի կազմակերպչական հանձնաժողովի անփոխարինելի աջակցությամբ։ Կազմակերպիչների նվիրված և ամիսներ շարունակված տքնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել մի միջոցառում, որի նպատակը երկխոսությունը, համագործակցությունը և Հայաստանի քրիստոնեական ինքնության վրա հիմնված արժեհամակարգի վերարժևորումն էր՝ ընդգծելով խաղաղության, բարոյական առաջնորդության և կրոնական ազատության կարևորությունը։

Միջոցառման գլխավոր ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության պատմական ժառանգությանը և հավատքի դերին ազգային ու հասարակական կյանքում։ Հատուկ հրավիրված բանախոսներ Ջիմ Գարլոուն և կրոնական հալածանքների ենթարկված Մարիամ Իբրահիմը իրենց խոսքում շեշտեցին հավատքի, տոկունության և համաշխարհային քրիստոնեական արժեքների կարևորությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև Հայաստանում գործող քրիստոնեական այլ համայնքների ակտիվ մասնակցությունը վկայում էր նախաձեռնության հիմնական գաղափարի մասին՝ համագործակցություն, խաղաղություն և ընդհանուր բարոյական տեսլական։

«Սա նշանակալի պահ էր Հայաստանի համար և բոլոր նրանց, ովքեր կանգնած են մեր երկրի կողքին՝ հավատքով ու միասնականությամբ դեպի ապագան նայելու համար։ Աղոթքի Նախաճաշը խորապես հոգևոր նախաձեռնություն է, որի արմատները բխում են մեր դարավոր քրիստոնեական ժառանգությունից և հավատքի վրա հիմնված առաջնորդության արժեքներից», – նշել է ՀԿ նախագահ Ստեփան Սարգսյանը։

Այս նախաձեռնությամբ Հայաստանը միացավ այն երկրների շարքին, որտեղ Աղոթքի Նախաճաշի մշակույթը դարձել է պետական ու հասարակական համերաշխության հարթակ՝ հնարավորություն տալով առաջնորդներին և հանդիպման մասնակիցներին համատեղ խորհելու, աղոթելու և ժամանակի մարտահրավերներին համատեղ բարոյական լուծումներ որոնելու համար։ Միջոցառումը եզրափակվեց բացառիկ հոգևոր մթնոլորտով և միասնականության խոր զգացողությամբ՝ դառնալով նոր ավանդույթի սկիզբ Հայաստանում։

 
 
1/2400
bottom of page