Նեթանյահուն Թրամփին ոսկե աղավնի է նվիրել
- Investigative journalist

- Oct 13
- 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է ոսկե աղավնի, հաղորդում են իսրայելական Telegram ալիքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կնեսետում հայտարարել է, որ Գազայում պատերազմն ավարտվել է։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է իրականացնել խաղաղության ծրագրով նախատեսված բոլոր կետերը՝ ներառյալ զինաթափվելը։
«Ինձ համար մեծագույն պատիվ է Գազայի տարածքում պատերազմին վերջ դնելը»,- ասել է Թրամփը և հավելել, որ այժմ պատրաստ է հաշտեցնել Պակիստանն ու Աֆղանստանը։




















