top of page

Վերամբարձ կռունկը կողաշրջվել ու ընկել է կռունկավարի վրա․ վերջինը տեղում մահացել է

  • Sep 28, 2025
  • 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը ընկել է կռունկավարի վրա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ վերամբարձ կռունկը բեռ բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը, կողաշրջվել և ընկել խցիկի վրա, որտեղ գտնվելիս է եղել կռունկավարը, ինչի հետևանքով վերջինը տեղում մահացել է։

 
 
1/2639
bottom of page