top of page

Հայաստան-Ադրբեջան սահմանին չվերահսկվող կտորներ կարող են լինել, լուծումներ պիտի առաջարկվեն. Անդրանիկ Քոչարյան

6 hours ago
1 min read


Հայաստան-Ադրբեջան սահմանին չվերահսկվող  կտորներ կարող են լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցու կողմից ՀՀ սահմանը հատելու դեպքին։

«Նշանակում է մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծում ստանա։ Մի իրողության հետ ենք առնչվել, որը պետք ա բացառենք»։

Հարցին, թե արդյո՞ք կարող է պարզվել, որ այլ ադրբեջանցի ևս եղել է Շաքի գյուղ մտած Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի հետ, Քոչարյանն ասաց․

«Ամեն ինչ հնարավոր է»։

 
 
1/2873
bottom of page