Մեդվեդեւը որակազրկվեց երկրպագուին գնդակով հարվածելու համար, Ջոկովիչը եզրափակիչում է
2 hours ago
1 min read

Աշխարհի 11-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի եզրափակիչ։
Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւ հետ։ 7։5, 5։3 հաշվի ժամանակ ռուս թենիսիստը որակազրկվեց երկրպագուին գնդակով հարվածելու համար։
Ջոկովիչը 33-րդ անգամ անընդմեջ հաղթեց այս մրցաշարում, որի 6-ակի չեմպիոն է։ Նա 7-րդ անգամ հանդես կգա այս մրցաշարի եզրափակիչում։
China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։




















