Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ
8 hours ago
1 min read

Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է: Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է։
Ինչպես ես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն թուրք-հայկական կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»,- գրել է Քըլըչը:




















