top of page

Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան

3 hours ago
1 min read

Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Բոլոր երկրներում, որտեղ կա զարգացած իրավական համակարգ, կան քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ կարգավորումներ։ Օրինակ՝ Ֆրանսիայում, Դանիայում, եթե չեմ սխալվում՝ նաև Ավստրիայում, ինչպես նաև Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներում։ Բայց չգիտես ինչու՝ այդ կարգավորումը ներկայացվում է որպես սենսացիա»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե առաջարկվող կարգավորմամբ անձին հնարավոր կլինի քաղաքացիությունից զրկել՝ պարզապես հանցագործության մեջ մեղադրելու հիմքով, Գալյանը նշել է, որ նման մեկնաբանությունները չեն համապատասխանում նախագծի տրամաբանությանը։

«Քաղաքացիությունից զրկելու հիմք կարող են լինել բացառապես պետության անվտանգության և սահմանադրական հիմունքների դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում՝ պետական դավաճանությունը, դիվերսիան, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումը և նմանատիպ այլ արարքներ: Խոսքը կատարված հանցագործության մասին է, և քաղաքացիությունից զրկելու համար պարտադիր է ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտի առկայությունը»,-նշել է նա:


 
 
1/2940
bottom of page