top of page

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու

5 hours ago
1 min read

Նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոններում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։


 


Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհի Գորայք բնակավայրի և Կապան քաղաքի մոտակայքում, Գորայք-Սարավան ճանապարհահատվածի 166-րդ կմ-ին, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև Տաթև-Լծեն ավտոճանապարհներին։


 


ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացրել քարշակման և արգելափակումից դուրսբերման աշխատանքներ։


 


Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 150 տրանսպորտային միջոց և 179 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:

Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։


 
 
1/2940
bottom of page