top of page

Եթե Բաքուն դատական ​​հայց ներկայացնի Մոսկվայի դեմ, ապա Ռուսաստանը կսպասի պաշտոնական դատավճիռների․ Պեսկով

  • Jul 21, 2025
  • 1 min read

Մոսկվան կսպասի պաշտոնական վճիռների, եթե Ադրբեջանը միջազգային դատարաններում հայց ներկայացնի Ռուսաստանի դեմ՝ Ակտաուի մոտ տեղի ունեցած ինքնաթիռի կործանումից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Բաքուն փաստաթղթեր է հավաքում՝ Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման կապակցությամբ և պատրաստվում է դրանք ներկայացնել միջազգային դատական ատյաններ։

«Տեղի են ունենում քննչական գործողություններ, ընթանում է քննություն։ Եթե Ադրբեջանն այդպիսի որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական վճիռներին», - ասել է Պեսկովը։

 
 
1/2691
bottom of page