top of page

ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը

1 hour ago
1 min read



Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը դրա արտադրողների համար մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Որոշում է ստորագրվել դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև անմիջական արտադրողների կողմից Ռուսաստանի տարածքից արտահանվող գազոյլների արտահանման արգելքը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ երկարաձգելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարությունում պարզաբանել են, որ որոշումն ուղղված է վառելիքի ներքին շուկայի կայունության պահպանմանը։

Ընդ որում, սահմանափակումները չեն բացառում արտերկիր առանձին մատակարարումները։ Նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ իշխանությունները որոշ մատակարարների համար արգելքից բացառություններ են պատրաստում: Նմանատիպ զիջումներ արդեն գործում էին հոկտեմբերին և նախատեսվում են նոյեմբերին։

Հոկտեմբերի սկզբին կառավարությունը մասամբ մեղմացրել էր դիզվառելիքի արտահանման սահմանափակումները։ Մինչ այդ արգելքը արտադրողների համար գործում էր մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ ոչ արտադրող ընկերությունների համար՝ մինչև 2027 թվականի հունվարի 31-ը: Սահմանափակումների մեղմացումը հաջորդել էր հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի կողմից համաշխարհային շուկա ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նովակի խոսքով ՝ ռուսական դիզվառելիքով առաջին երեք լցանավերը արգելքի մասնակի վերացումից հետո արդեն շարժվում են դեպի Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափ: Փոխվարչապետը հնարավոր է համարել, որ առաջին խմբաքանակները կարող են գնորդներին հասնել մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 3-ին:

Նովակը նաև կանխատեսում է դիզելային վառելիքի ռուսական արտահանման էական աճ նոյեմբերին՝ մինչև 2,15 մլն տոննա՝ հոկտեմբերի 510 հազար տոննայի դիմաց:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Ատլանտայում G20-ի արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոչ է արել մարդկանց ավելորդ էյֆորիայիմեջ չընկնել ԱՄՆ-ի հետ դիզելային համաձայնագրի հետ կապված, հրաժարվել պատրանքներից և «իջնել երկնքից»։

 
 
1/2907
bottom of page