top of page

Թուրքիայում բուլղարացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է նուռ տեղափոխող բեռնատարին․ տուժել է 10 մարդ

2 hours ago
1 min read

Թուրքիայի Էդիրնե նահանգում զբոսաշրջային ավտոբուսի և նուռ տեղափոխող բեռնատարի բախման հետևանքով տուժել է Բուլղարիայից ժամանած տասը զբոսաշրջիկ։ Տուժածներին տեղափոխել են Էդիրնեի պետական հիվանդանոց, հայտնում է TRT Haber-ը։

Վթարը տեղի է ունեցել Քարթալթեփե խաչմերուկում։

Վթարի մասին հաղորդումից հետո դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցները, հրշեջներն ու շտապօգնության մի քանի բրիգադներ։ Բուժաշխատողները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել տուժածներին, ապա նրանց տեղափոխել հիվանդանոց։

Ոստիկանությունն ու ժանդարմերիան միջոցներ են ձեռնարկել դեպքի վայրում անվտանգությունն ապահովելու համար։


 
 
1/2906
bottom of page