top of page

Հանկարծամահ է եղել Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Սենեգալում մահացել է Թուրքիայի նախագահականի պահպանության ծառայության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Հայրեթթին Էրենը. գրել է Ermenihaber.am-ը։


Էրենը Սենեգալում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աֆրիկյան երկրներ կատարած այցերի շրջանակներում:


Հաղորդվում է, որ բարձրաստիճան ոստիկանն Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած Սենեգալի մարզադաշտի բացման արարողության ժամանակ հանկարծակի սրտի կաթված է ստացել: Էրենը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:


Վերջինիս մարմինը Թուրքիա է տեղափոխվել Էրդողանին սպասարկող ինքնաթիռով, որով նա վերադարձել է Անկարա։

1/2383
bottom of page