top of page

Արմավիրի մարզում, փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարից դուրս են բերել տղամարդու մարմինը․ վերջինը «Porsche Cayenne»-ով եկել էր այնտեղ լողալու

  • 2 days ago
  • 1 min read


Այսօր՝ օգոստոսի 2-ին Արմավիրի մարզում ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում հավանաբար քաղաքացի է ջրահեղձ եղել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ որոնողական աշխատանքների արդյունքում ջրատարում հայտնաբերել են 75-ամյա Համլետ Բաղդասարյանի ջրահեղձ եղած մարմինը և դուրս բերել այնտեղից։



Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Մահացածը «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով եկել էր նշված վայր լողալու, իսկ հագուստները և անձնական իրերը գտնվում են ջրատարի մոտ։ 

 
 
1/2789
bottom of page