top of page

Չեմ կարողանում կանգ առնել․ Դիմա Բիլանը պատմել է ալկոհոլիզմի մասին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Երգիչ Դիմա Բիլանը YouTube-յան «Осторожно, Собчак» շոուի ընթացքում հայտարարել է, որ բժիշկն իր մոտ ալկոհոլիզմի երրորդ աստիճան է ախտորոշել։


«Այո՛, ես խմում եմ։ Բայց իմ դեմքն ասում է, որ շատ չեմ խմում։ Ես, ցավոք սրտի, նման խնդիր ունեմ, խոստովանում եմ միայն քեզ․․․ Ես չեմ կարողանում կանգ առնել, երբ խմում եմ»,- պատմել է Բիլանը։ Երգիչն այդպես է մեկնաբանել բեմում եւ սոցիալական ցանցերում իր ոչ սթափ արարքները։


Արտիստը նշել է, որ խմիչքի հետ խնդիրներ ունի մոտ չորս տարի։ Նա ալկոհոլը չարաշահում է մոտավորապես երկու ամսվա ընթացքում մեկ անգամ, եւ Դիման չի կարծում, թե դա հաճախակի է։ Եվ նա միայն մեկ անգամ է այդ վիճակով ուղիղ եթերում հայտնվել, ինչը նրան նույնիսկ դուր է եկել, երգիչն այն յուրօրինակ «ռոք-ն-ռոլ» է անվանել։






 
 
1/2383
bottom of page