top of page

Չկա մեղադրանքի գեթ մեկ տող, որը կհամապատասխաներ օրենքին. փաստաբանը` Ասլանյանի ձերբակալման մասին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը ապօրինի է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետի փաստաբան Լուսինե Սահակյանը։


Նրա խոսքով՝ չկա մեղադրանքի գեթ մեկ տառ, որը համապատասխանում է օրենքին։


«Քննիչը ոչ միայն չկարողացավ հիմնավորել, որ մեղադրանքները կարող են հաղթահարել հիմնավոր կասկածի շեմը։ Այն արարքները, որոնք մեղսագրվում են Մամիկոն Ասլանյանին, հանցագործություն համարվել չեն կարող»,- ասաց նա։


Ըստ փաստաբանի՝ Մամիկոն Ասլանյանը գործել է օրենքի տառին համապատասխան։


«Այլ է խնդիրը, թե ինչու է հենց այսօր այս հարցը քննարկվում․ մենք ընտրությունների այն փուլին ենք հասել, երբ արդեն ավագանին պետք է քաղաքապետ ընտրի, ու պարզ է, թե ինչ կարևորություն ունի այդ գործընթացում Մամիկոն Ասլանյանի քվեն։ Ակնհայտ է, որ այս փուլում պետք է այս միջնորդությունն արվեր»,- ասաց նա։


Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանի առջև հարց են բարձրացրել, որ այստեղ ժողովրդի իշխանության հարց գոյություն ունի, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է՝ ժողովրդի իշխանությունը իրացվում է նաև ՏԻՄ ընտրություններով, և պետությունը պետք է երաշխավորի այդ իշխանությունը։


«Այս պարագայում ուղիղ միջամտություն է արվում, ուղիղ գնում են ժողովրդի իշխանության դեմ, և այսօր դատարանի առաջ նաև հարց է բարձրացված՝ գնա՞լ ժողովրդի իշխանության դեմ, թե՝ ոչ»,- նկատեց նա։


Փաստաբանը նշեց, որ այս պահին դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ։


1/2382
bottom of page