Ադրբեջանի և Վրաստանի վարչապետները հանդիպել են Թուրքմենբաշիում
- Investigative journalist

- Aug 5
- 1 min read

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որը աշխատանքային այցով գտնվում է Թուրքմենբաշի քաղաքում, հանդիպել է իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ, և քննարկվել են առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հարցեր:




















