top of page

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ․ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 17
  • 1 min read
ree

Կրկին շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։

«Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ։

 
 
1/2379
bottom of page