top of page

«Կարան տանեն տան ուզողին, լցնի իր գլխին». ԿԸՀ նախագահը՝ դուրս հանվող քվեաթերթիկների մասին

  • 2 hours ago
  • 1 min read


Մինչև քվեարկությունը վարչական ռեսուրսի կիառման վերաբերյալ բոլոր դիմումները միանգամից հասցեագրել ենք դատախազություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա նշեց, որ դատախազի պատասխանն են ստացել, որ համապատսխան ընթացք է տրվել։ 

Ինչ վերաբերում է ահազանգերին, որ ընտրողներից պահանջել են, որ քվեաթերթիկները դուրս բերեն իրենց հետ, որ ապացուցվի, որ այդ անձը քվեարկել է կոնկրետ այդ ուժին, Հովակիմյանն ասաց. «Մեր քվեարկության կարգը հնարավորություն է տալիս ով քանի հատ, ինչ քվեաթերթիկ ուզում է, տանեն, տան նրան, ով ուզել է՝ վերցնի, չգիտեմ՝ կլցնի գլխին։ Քվեախցի գրպանիկում բոլոր քվեաթերթիկներից լեփ–լեցուն է։ Եթե իրենից ուզել են, որ դուրս բերի քվեաթերթիկները, մարդը կարող է այդ գրպանիկից հանել իր ուզած քվեաթերթիկը ու դա օգտագործել»։

Դիտարկմանը, որ ընտրողը այդքան ժամանակ չի տրամադրելու, որ էդ գրպանիկի մեջ «քուջուջ անի», ԿԸՀ նախագահն ասաց. «Եթե քաղաքացին դա չի անում, ուրեմն սուտ է, թե այդ քաղաքացին ճնշման ներքո է։ Համակարգը քաղաքացուն հնարավորություն է տալիս լիարժեք գաղտնի քվեարկել և ոչ ոք չի կարող իմանալ։ Սա առաջվա գրիչով քվեարկությունը չի, որ քվեարկածը տային, ասեին՝ դատարկը վերադարձրու։ Այդ դեպքում քաղաքացուն մնալու էր մի բան՝ քվեաթերթիկն անվավեր դարձնելը»։

 
 
1/2713
bottom of page