top of page

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

  • 2 hours ago
  • 1 min read


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության հաղթանակի կապակցությամբ: 

Իր ուղերձում Տոկաևը նշել է, որ, ըստ միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների, Հայաստանում ընտրական գործընթացն անցել է բաց, երկրի գործող օրենսդրությանը լիովին համապատասխան և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ ուղղված Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի իրականացմանը:

«Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Տոկաևը

Վերջում նա ողջ հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետականության զարգացման ճանապարհին, ինչպես նաև խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն:

 
 
1/2712
bottom of page