Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում.Տիգրան Ավինյան
- Investigative journalist

- May 27, 2024
- 1 min read

«Որքան էլ ցավով պետք է նշեմ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում միջազգային մեր գործընկերների կամ Կառավարության հետ 18 մետրանոց ավտոբուսների գնումները կազմակերպել սեղմ ժամկետներում»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, և հավելեց. «Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում, և 18 մետրանոցները նույնպես Երևան քաղաքի բյուջով պետք է գնենք»։
Նա առաջարկեց փուլերով, բայց Երևանի բյուջեի միջոցներով2025 թ.-ից սկսել 18 մետրանոց ավտոբուսների գնումը:
Քաղաքապետարանի Գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը խորհրդակցության ժամանակ զեկուցեց, որ ֆինանսական միջոցները են հատկացվել 171ավտոբուսի և 15 տրոլեյբուսի համար և վերջիններիս մասով համաձայնագրերը վավերացվել են:
Նրա խոսքով՝ հասարակական տրանսպորտի բարեփոխումները ավարտին հասցնելու համար պետք է ևս 18 մետրանոց 250 ավտոբուս:




















