top of page

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

  • 4 hours ago
  • 1 min read


Ադրբեջանի տարածքով իրականացվել է հերթական մատակարարումը Ռուսաստանից Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այսօր Բալաջարի կայարանից դեպի Բյուք-Քյեսիկ ուղղությամբ ուղարկվել է 14 վագոն ցորեն՝ 976 տոննա քաշով։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 35 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։

Բացի այդ, մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։

 
 
bottom of page