Կարեն Մարգարյանը խոսեց
- 5 hours ago
- 1 min read

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալված քննարկումները նոր զարգացում են ստացել:
Քննարկումների կենտրոնում հայտնված լուսանկարներում պատկերված ձեռնարկատեր Կարեն Մարգարյանը տեսաուղերձով արձագանքել է տարածվող խոսակցություններին։ Նա նշել է, որ չունի ընկերուհի, նշանած կամ կին և ներկայում որևէ հարաբերությունների մեջ չէ։
Մարգարյանը նաև կոչ է արել դադարեցնել անհիմն շահարկումները՝ ընդգծելով, որ հաճախ է շփվում և լուսանկարվում տարբեր աղջիկների հետ, սակայն դա չի նշանակում, թե նրանց հետ անձնական հարաբերություններ ունի։




















