Բայդենն անձամբ է փորձարկել General Motors-ի ամբողջովին էլեկտրական մոդելը (լուսանկարներ)
- Nov 20, 2022
- 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի այցելել է General Motors-ի՝ Դետրոյթում գտնվող նոր գործարան և փորձարկել ամբողջովին էլեկտրական Hummer մոդելը. այդ մասին հայտնում է The New York Post-ը:
«Ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է նստել հետևում կամ տանիքին», - հարցրել է Բայդենը լրագրողներին՝ գործի գցելով մեքենայի շարժիչը:
«Եթե ես քնած լինեի վերջին 50 տարում և արթանալով տեսնեի այս մեքենան՝ անկասկած կփոխեի այն իմ սիրելի Corvette-ի հետ», - ասել է Բայդենը:
























