Համաձայնագրում չկա որևէ հակահայկական ձևակերպում կամ Ադրբեջանի միակողմանի պահանջի բավարարում. Ղևոնդյան
- Investigative journalist

- Aug 11
- 1 min read

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ անդրադարձել է խաղաղությւան համաձայնագրի նախաստորագրված տեքստին, որը հրապարակվել է ԱԳՆ-ի կողմից:
«Եվ այսպես` հրապարակվեց խաղաղության համաձայնագիրը: Ինչպես և բազմաթիվ անգամներ ես և այլ գործընկերներ նշել ենք` չկա որևէ հակահայկական ձևակերպում կամ Ադրբեջանի միակողմանի պահանջի բավարարում: Հակառակ հայտարարություններ անողները ստել են այսքան ժամանակ և շարունակելու են ստել ու ահաբեկել մեր ժողովրդի մի մասին:
Այդ մարդկանց համբերություն և խոհեմություն եմ մաղթում:
Իսկ հայ ժողովրդի մնացած հատվածի համար` այժմ ժամանակն է Ադրբեջանի նկատմամբ քայլ առ քայլ ճնշումն ավելացնելու, որպեսզի համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի և կետերը սկսեն գործել: Դա անվտանգության ռիսկերն էլ ավելի կնվազեցնի, իսկ զարգացման հնարավորությունները կավելացնի»,- գրել է նա:




















