top of page

Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրան անունով վարկ ձևակերպելու համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 17, 2024
  • 1 min read
ree

Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։



Բանկի աշխատակիցները նկարահանել են միջադեպը և ոստիկանություն կանչել։ Հաղորդվում է, որ կինը բերման է ենթարկվել, իսկ տարօրինակ տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Դրանում երևում է մի կին, որը կանգնած է անվասայլակին «նստած» գունատ տղամարդու կողքին: Նա բռնում է տղամարդու գլուխը, խոսում նրա հետ և խնդրում ստորագրել վարկի փաստաթղթերը։



Էրիկան ներկայացել է որպես տղամարդու զարմուհի։



«Քեռի, լսու՞մ ես, դու պետք է ստորագրես վարկի պայմանագիրը, եթե չստորագրես, չի ստացվի, ես չեմ կարող քո տեղը ստորագրել»,- ասում է կինը։



Բանկի աշխատակիցները ոստիկանություն են կանչել. ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը՝ 68-ամյա Պաուլո Ռոբերտո Բրագան, մի քանի ժամ է, ինչ մահացած է եղել:



«Կինը փորձել է ձևացնել, թե ուզում է ստիպել նրան ստորագրել վարկը: Նա արդեն մահացած էր մտել բանկ», - ասել է ոստիկանապետ Լուիս Ֆաբիոն:



Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

1/2383
bottom of page